Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներն այսօր չեն կարողացել այցելել Ղարաբաղ


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր չեն կարողացել այցելել Ստեփանակերտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ղարաբաղի փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, այցելությունը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Համանախագահները մտադիր էին Ստեփանակերտ մեկնել ուղղաթիռով:

Մասիս Մայիլյանի կարծիքով՝ համանախագահները կարող են ժամանել «հենց որ բարելավվի եղանակը»:

Սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, վաղը համանախագահները մեկնելու են Մոսկվա:

Մինսկի խմբի համանախագահները այս շաբաթ այցելել են Բաքու եւ Երեւան:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG