Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք խորհրդարանականները փորձում են կանխել ցեղասպանության մասին օրենքի ընդունումը Ֆրանսիայում


Երեկ Փարիզ է ժամանել թուրքական խորհրդարանական պատվիրակություն, որի նպատակն է լոբբիստական ջանքերով փորձել կանխել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեական հանցանք ճանաչող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից:

Ինչպես հաղորդում է «Turkish Press»-ը, թուրք խորհրդարանականները այցի ընթացքում ջանալու են ֆրանսիացի գործընկերներին համոզել՝ մերժել Սոցիալիստական կուսակցության ներկայացրած օրինագիծը, որը, ըստ նրանց, ընդունվելու դեպքում «վնաս կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին»:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեթ Դուլգերի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG