Մատչելիության հղումներ

logo-print

Նոբելյան մրցանակակրի որդին Նոբելյան մրցանակ ստացավ


Այսօր քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացի գիտնական Ռոջեր Քորնբերգին, որի հայրը նույնպես Նոբելյան մրցանակակիր է:

Մրցանակը Քորնբերգին շնորհվեց «բջիջների կողմից գենետիկ ինֆորմացիայի պատճենման մեխանիզմն ուսումնասիրելու համար»:

Նրա հայրը՝ Արթուր Քորնբերգը, 1959 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել բժշկագիտության բնագավառում՝ նույնպես գենետիկայի ոլորտում կատարած հետազոտությունների համար:

Ռոջեր Քորնբերգը հինգերորդ ամերիկացին է, որն այս տարի Նոբելյան մրցանակ է ստանում՝ այս շաբաթ ամերիկացի գիտնականները Նոբելյան մրցանակներ էին ստացել բժշկագիտության եւ ֆիզիկայի բնագավառում:

Դրամական պարգեւն այս տարի կազմում է 1 միլիոն 100 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG