Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Վրաստանից մեր զորքերը կարող ենք դուրս բերել արագացված կարգով»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը այսօր չի բացառել, որ ռուսաստանյան զորքերը Ախալքալակի եւ Բաթումիի ռազմակայաններից կարող են դուրս բերվել արագացված կարգով:

Իվանովը բացատրել է, որ ռազմակայանների արագացված դուրսբերումը պայմանավորված է Վրաստանում ստեղծված բարդ իրադրությամբ:

«Կարծում եմ, բոլորին հասկանալի է մեր զինվորների եւ սպաների վիճակը»,֊ - ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ ասել է պաշտպանության նախարարը:

Ռուսաստանյան ռազմակայանները նախատեսված է Վրաստանից լիովին դուրս բերել 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG