Մատչելիության հղումներ

Ինքնաթիռ առեւանգած թուրքը քրիստոնեություն էր ընդունել եւ մտահոգված էր իր անվտանգությամբ


Թուրքը, որն ինքնաթիռ էր առեւանգել, դրանից առաջ քրիստոնեություն էր ընդունել եւ ցանկանում էր դիմել Հռոմի պապին իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այդ մասին այսօր Իտալիայի խորհրդարանին հայտնել է այդ երկրի ներքին գործերի նախարարը:

Երեկ երեկոյան Թուրքիայի քաղաքացին առեւանգել էր Տիրանայից Ստամբուլ թռչող օդանավը, որը իտալական ռազմական օդուժի ջանքերի շնորհիվ վայրէջք էր կատարել Բրինդիզի իտալական քաղաքում: 107 ուղեւորներից ոչ մեկը չի տուժել, առեւանգողը ձերբակալվել է:

Նա հայտնել է, թե ուղերձ ուներ հաղորդելու Հռոմի պապ Բենեդիկտոս 16-֊րդին: «Առեւանգողը պահանջել էր թռչել Հռոմ կամ Բրինդիզի, քանի որ բան ուներ հաղորդելու Հռոմի պապին»,֊ - սենատորներին հայտնել է ներքին գործերի նախարար Ջուլիանո Ամատոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG