Մատչելիության հղումներ

Հունաստանի օդային տարածքում թուրքական ինքնաթիռն առեւանգողները բողոքել են Պապի Թուրքիա կատարելիք այցի դեմ


Այսօր երեկոյան Հունաստանի օդային տարածքում առեւանգվել է թուրքական ինքնաթիռ, որը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից թռչում էր Ստամբուլ: Իտալական օդուժի ջանքերի շնորհիվ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայի Բրինդիզի քաղաքում:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ինքնաթիռում 100-ից ավելի ուղեւորներ կար:

CNN-Turk հեռուստակայանը հաղորդել է, որ երկու թուրք առեւանգողները խոստովանել են, թե այդ գործողությունը ձեռնարկել են ի նշան բողոքի Հռոմի պապ Բենեդիկտոս 16֊-րդի՝ նոյեմբերին Թուրքիա կատարելիք այցի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG