Մատչելիության հղումներ

Բավարիայում ավարտվեց «Օկտոբերֆեստը»


Միլիոնավոր զբոսաշրջիկներ են ամեն տարի այցելում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենահարուստ երկրամասի՝ Բավարիայի կենտրոն Մյունխեն, որը Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից է:

Հատկապես շատ են այցելուները սեպտեմբերի երկրորդ կեսին եւ հոկտեմբերի սկզբին: Այդ ժամանակաշրջանում Մյունխենում անցնում է «0կտոբերֆեստը»՝ գարեջրի ավանդական փառատոնը, որը կարելի է նաեւ «գարեջրի մարաթոն» անվանել:

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, թվով 173-րդ փառատոնի վերջին օրն է: Այս տարվա տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն անցալ տարի փառատոնի մասնակիցները խմել են 6 միլիոն 100 հազար հեկտալիտր գարեջուր: Մյունխենում հիմա հսկայական վրանաշեն «գարեջրատներ» են բացվել, քաղաքի բոլոր մեծ ու փոքր ռեստորաններում գարեջուր են մատուցում: Փողոցներում զբոսնում են ազգային տարազներով հազարավոր բավարացիներ, ըմպում են իրենց ֆիրմային գարեջուրը, երգում են բավարական երգեր:

«0կտոբերֆեստի» օրենքն է՝ «Փառատոնի օրերին մատուցել միայն Մյունխենում արտադրված գարեջուր, որը համապատասխանում է 1487 թվականի Մյունխենի ստանդարտին եւ 1906 թվականի գերմանական ստանդարտին»:

Բացումը սեպտեմբերի 16-ին էր. այդ օրը եւ կիրակի՝ սեպտեմբերի 17-ին գարեջրամոլ բավարացիներն ու հյուրերը խմել են կես միլիոն գավաթ ջարեջուր եւ կերել են 10 ցուլ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG