Մատչելիության հղումներ

Ալիեւը Լատվիայում կստորագրի միջկառավարական 6 համաձայնագիր


Միջկառավարական 6 համաձայնագիր է ստորագրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լատվիայում, ուր մեկնել է այսօր պետական այցով:

Ինչպես հաղորդել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, բարձր մակարդակով բանակցությունների արդյունքներով երկու պետությունների ղեկավարները ստորագրելու են նաեւ համատեղ հայտարարություն, որում նախանշվելու են համագործակցության հեռանկարները եւ առաջնայնությունները:

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում են Ալիեւի բանակցությունները իր լատվիացի գործընկեր Վայրա Վիկե-Ֆրայբերգայի հետ՝ նեղ կազմով եւ երկու պետությունների կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ:

Ալիեւ այցի օրերին կկայանա գործարար համաժողով՝ երկու պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սա Ադրբեջանի նախագահի առաջին այցն է Բալթյան երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG