Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երգչուհի Հասմիկ Պապյանը ներկայացրեց նոր թողարկված «Նվիրումն Կոմիտասին» ձայներիզը:

26 հայերեն երգերի հետ ձայներիզն ընդգրկում է նաեւ 9 ստեղծագործություն՝ գերմանացի բանաստեղծների, այդ թվում Գյոթեի բանաստեղծությունների հիման վրա գրված Կոմիտասի երգերը:

Դրանք Հասմիկ Պապյանը դաշնակահար Վարդան Մամիկոնյանի նվագակցությամբ կատարել էր առաջին անգամ դեռ անցյալ տարի Երեւանում կայացած համերգի ընթացքում: Կոմիտասյան երգերը նա բազմիցս հնչեցրել է աշխարհի լավագույն բեմահարթակներում:

Գերմանիայում թողարկված ձայներիզը երգչուհին մտադիր է տարածել ողջ աշխարհով մեկ: Հասմիկ Պապյանի եւ Վարդան Մամիկոնյանի թողարկած ձայներիզը տարածվում է 70-֊էջանոց մի փոքրիկ գրքույկի հետ, որտեղ Կոմիտասի երգերը ներկայացված են 4 լեզուներով՝ հայերեն, գերմաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն: Այստեղ կարելի է գտնել նաեւ Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին պատմող ընդարձակ տեղեկատվություն, որն ամփոփել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG