Մատչելիության հղումներ

Համանախագահները այցելելու են Երեւան եւ Ստեփանակերտ


Երեւան եւ Ստեփանակերտ են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:


Երեքշաբթի հետկեսօրին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի համանախագահների հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Հանդիպմանը քննարկվելու են Պրագայի գործընթացի արդյունքում բանակցությունների սեղանին դրված՝ հակամարտության կարգավորման առաջարկները, բանակցությունների շարունակման հնարավորությունները, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման հեռանկարները»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Չորեքշաբթի համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Համանախագահները Երեւան են ժամանում Բաքվից: Ադրբեջանի մայրաքաղաքում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր փաստել է, որ ամառվա ընդմիջումից հետո համանախագահների գործունեությունը կրկին աշխուժացել է՝ վերջին երեք շաբաթների ընթացքում նրանք երեք անգամ հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG