Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի անօթեւանները՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն


Մրցաշարին մասնակցել են 48 տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 500 անօթեւաններ: Խաղերն անցկացվել են ասֆալտե դաշտերում եւ տեւել են 15 րոպե: Մասնակիցների շարքերում չի եղել ոչ տարիքային եւ ոչ էլ սեռական սահմանափակում: Կազմկոմիտեի ղեկավարի խոսքերով, փողոցային ֆուտբոլը բոլորին հավասար հնարավորություն է ընձեռում: «Այստեղ չկան թույլ կամ ուժեղ «հավաքականներ», - նշել է նա:

Մրցաշարի անցկացմանն աջակցել են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան՝ ՈՒԵՖԱ-֊ն, եւ մարզական հագուստ արտադրող Nike ընկերությունը: Միջոցառման անցկացման մասին որոշումն ընդունվել է անօթեւանների միջոցով տարածվող թերթերի եւ ամսագրերի խմբագիրների հանդիպման ժամանակ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG