Մատչելիության հղումներ

Ֆրանսիական փառատոն՝ Երեւանում


Այսօր Երեւանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ֆրանսիական տասնօրյա փառատոնը, որի ընթացքում Հայաստանի արվեստասերները կարող են ծանոթանալ հենց պատկերասրահում բացված 5 ցուցահանդեսներին (գեղանկարչական, լուսանկարչական եւ այլն), բեմարվեստին եւ վերջին տարիներին նկարահանված ֆիլմերին:

Փառատոնի շրջանակներում հայաստանցի եւ ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ երեւանյան համերգասրահներում կհնչեն հայ եւ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծիք հայտնեց, որ «շատ կարեւոր է նույն եռանդով եւ աշխուժությամբ այստեղ՝ Հայաստանում անցկացնել Ֆրանսիական մշակույթի օրեր, ինչպես Ֆրանսիայում նախապատրաստվել են անցկացնել Հայաստանի տարին»:

Իսկ իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին ասաց, որ իր հետ Հայաստանից կտանի Վերնիսաժից գնված նկարներ, կարպետներ, ձայնասկավառակներ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG