Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանեցին տարածաշրջան


Այսօր տարածաշրջան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան լրագրողներին հայտնել է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:

«Թրենդ»-֊ի վկայությամբ՝ համանախագահները Բաքվում հանդիպելու են նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Վաղը համանախագահները ժամանելու են Երեւան, ինչից հետո, հնարավոր է, պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG