Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի սոցիալիստները կիսում են Շիրակի կարծիքը


Ֆրանսիայի սոցիալիստները կիսում են նախագահ Ժակ Շիրակի կարծիքը, թե Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է սոցիալիստների առաջնորդներից մեկը՝ ֆինանսների նախկին նախարար Դոմինիկ Ստրաուս֊-Կանը, որը մտադիր է մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին:

Ուրբաթ օրը Ժակ Շիրակը Երեւանում հայտարարեց, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ցանկանում է անդամակցել Եվրամիությանը:

«Սա նաեւ Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումն է: Մենք գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»,֊ - հեռուստատեսությամբ հայտարարել է Ստրաուս֊-Կանը:

Նրա կարծիքով՝ «շատ այլ նախապայմաններ կան, բայց այս մեկը խորհրդանշական է», հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG