Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակը ժամանեց Երեւան


Այսօր երեկոյան պետական այցով Երեւան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Երեւանի օդակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը Ժակ Շիրակի պատվին ճաշկերույթ կազմակերպվեց:

Իր այցելության ընթացքում Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ, Երեւանի կենտրոնում կմասնակցի Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, կայցելի Ծիծեռնակաբերդ, կհյուրընկալվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվեն «Շառլ Ազնավուրը եւ իր ընկերները» բացօթյա համերգին: Այս միջոցառումներով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի ազգային տարին, որը կրում է «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը:

Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG