Մատչելիության հղումներ

Գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է


«Հայռուսգազարդ» ընկերության խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցվել է գազի մատակարարումը Հայաստան:

Նրա վկայությամբ, մատակարարման ընդհատումը կապված է Վրաստանի տարածքում` Կրասնի մոստի չափիչ հանգույցում վերականգնման աշխատանքների հետ:

Ըստ մասնագետների, այդ աշխատանքները կտեւեն 4 օր: Այդ ընթացքում Հայաստանի սպառողները գազը կստանան պահեստարանից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG