Մատչելիության հղումներ

Աբխազիայի խորհրդարանը պահանջել է դադարեցնել բանակցությունները Վրաստանի հետ


Աբխազիայի խորհրդարանը նախագահից եւ կառավարությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները Վրաստանի հետ, մինչեւ այդ երկիրը դուրս չբերի իր ռազմական կազմավորումները Կոդորի կիրճի վերին հատվածից:

Խորհրդարանի ընդունած փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի կողմից Կոդորի կիրճի վերանվանումը «Վերին Աբխազիա», վրացական զորքի տեղակայումը այդ վայրում եւ «Աբխազիայի կառավարության» տեղափոխումը Թբիլիսիից Չխալտա գյուղ «ցուցադրում են Վրաստանի ղեկավարության սադրիչ քաղաքականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG