Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետ է կանչում Վրաստանում իր դեսպանին


Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչում Վրաստանում իր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ սկսում է ռուսաստանյան հիմնարկների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների մասնակի տարհանումը Վրաստանից:

Ռուսաստանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ երեկ Վրաստանում ձերբակալվել է ռուսաստանցի 4 սպա, ովքեր մեղադրվում են լրտեսության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանցիների տարհանումը ձեռնարկվում է նրանց «անվտանգությանը սպառնացող վտանգի սաստկացման կապակցությամբ»:

Ըստ նույն աղբյուրի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ինքնաթիռները Վրաստան կժամանեն վաղը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է նաեւ, որ արտգործնախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց:

Ռուսաստանը նաեւ խնդրել է ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել վրաց֊-աբխազական հակամարտությունը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG