Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին


Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատունը սեպտեմբերի 28-ից դադարեցրել է մուտքի վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին՝ առանց պարզաբանելու պատճառը:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Միխայիլ Սվիրինը, վիզաներ չեն տրամադրվելու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ առանց բացառության:

Նախօրեին Վրաստանում լրտեսության եւ սադրիչ գործողություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող խումբ է ձերբակալվել, այդ թվում՝ 5 ռուս զինծառայողներ եւ մեկ տասնյակից ավելի Վրաստանի քաղաքացիներ: Ձերբակալվածների մեջ կան նաեւ հայեր:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ռուս սպաների ձերբակալությունը հերթական կոպիտ դրսեւորումն է, որն ապացուցում է Վրաստանի իշխանությունների հակառուսական դիրքորոշումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի խոսքերով, «մթնոլորտը Վրաստանում հիշեցնում է անցյալ դարի 37 թվականը»: Նա հայտարարել է, թե ցավակցում է Վրաստանի քաղաքացիներին, քանի որ այդ երկրի քաղաքականությունը ուղղված է «դիմակայությունը առավելագույն աստիճանի հասցնելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG