Մատչելիության հղումներ

Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ:

Ազնավուրի եւ Լեգրանի այցի նպատակը մասնակցությունն է Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված միջոցառումներին, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք «Ազնավուրը եւ իր ընկերները» խորագրով համերգով:

Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը պետական այցով Հայաստանում կլինի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG