Մատչելիության հղումներ

Հոլանդիայի երկու խոշորագույն կուսակցությունները ընտրացուցակներից դուրս են թողել ցեղասպանությունը հերքող թուրք թեկնածուներին


Հոլանդիայի երկու խոշորագույն կուսակցությունները ընտրացուցակներից դուրս են թողել ազգությամբ թուրք թեկնածուներին, ովքեր հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իշխող քրիստոնեա-֊դեմոկրատները ընտրացուցակից հանել են Այհան Թոնչայի եւ Օսման Էլմաչիի անունները, իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը մերժել է Էրդինջ Սաջանի թեկնածությունը:

Հաջորդ ամսվա ընտրություններից առաջ երկու կուսակցությունները հստակեցրել են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը Եվրամիությանն անդամակցելուց առաջ: Քրիստոնեա֊-դեմոկրատները նույնպես հանդես են գալիս ցեղասպանության ճանաչման օգտին: Այդ կուսակցության անդամներ Թոնչան եւ Էլմաչին սկզբում խոստացել էին կիսել կուսակցության դիրքորոշումը, սակայն հետո՝ թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում, հրաժարվել էին կուսակցության տեսակետն ընդունելուց:

Ինչպես այսօր վկայում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, քրիստոնեա֊-դեմոկրատները իրենց հայտարարության մեջ նշել էին, որ «Սաբահ» թերթին տված հարցազրույցում թուրք թեկնածուները հստակեցրել էին, որ սկզբունքային տարաձայնություններ ունեն կուսակցության տեսակետի հետ:

Կուսակցությունը նրանց շնորհակալություն է հայտնել մատուցած ծառայությունների համար եւ հանել ցուցակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG