Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի երրորդ ժամկետի հարցով հանրաքվեի նախաձեռնությունը մերժվեց


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում մերժել է երկրի նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի եզրակացությունում ասված է, որ հարցը՝ «Համաձա՞յն եք, որ միեւնույն անձը չի կարող անընդմեջ երկու ժամկետից ավելի զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը», չի կարող հանրաքվեի դրվել, քանի որ չի համապատասխանում Դաշնային սահմանադրական օրենքին:

Երկրի Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն, միեւնույն անձը անընդմեջ երկու անգամից ավելի չի կարող ընտրվել Ռուսաստանի նախագահ: Հետեւաբար, ինչպես ընդգծել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «հանրաքվեի դրվելու համար առաջարկվող հարցի դրական պատասխանը ոչ այլ ինչ է, քան գործող սահմանադրական նորմի հաստատում»:

«Համաձայն օրենքի, սահմանադրական նորմերը լրացուցիչ հաստատման կարիք չունեն», - ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եզրակացությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG