Մատչելիության հղումներ

logo-print

Թատերական հոկտեմբերի նախաշեմին


Նախ, Երեւանում կմեկնարկի «Նռան հատիկ» հանրապետական փառատոնը, այնուհետեւ Գեղարքունիքի մարզում տիկնիկային թատրոնների երկրորդ՝ դարձյալ հանրապետական փառատոնն է:

Այսօր հրավիրված ասուլիսում փոխնախարար Կարինե Խոդիկյանը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր քաղաքներում ներկայացումներ լինելու են: Նախորդ տարի Տավուշի մարզում անցկացված թատերական փառատոնն այս տարի Սպիտակ քաղաքում է անցկացվելու. Երեւանից 6 թատրոն հոկտեմբերի 2-7-ը կներկայանան Սպիտակի հանդիսատեսին՝ այդ թվում Պետական օպերային թատրոնը՝ «Անուշ» օպերայով:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-20-ը Եգիպտոսում անցկացվող Փորձարարական թատրոնների միջազգային 18-րդ փառատոնում հայաստանցի Սուրեն Շահվերդյանը, որը Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է «Պսիխոզ 4.48» ներկայացումը, արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:

Սուրեն Շահվերդյանը Հայաստանի մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ Վահե Շահվերդյանի որդին է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG