Մատչելիության հղումներ

Երեկ Գերմանիայի Վեցլար քաղաքում IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունը, ըստ տարբեր աղբյուրների, հաջող է անցել:

Շաբաթ օրը կայացած մենամարտում Արթուրը կոտրել է ծնոտը, սակայն հաղթանակ է տարել կոլումբիացի Էդիսոն Միրանդայի նկատմամբ: Բժիշկների հավաստմամբ, Աբրահամը ռինգ չի կարողանա դուրս գալ առնվազն 3-4 ամիս: Մասնագետները գտնում են, որ 4 շաբաթից Արթուր Աբրահամը կսկսի մարզումները, սակայն դրանք թեթեւ կլինեն: Միայն 3 ամսից նա կմարզվի լրիվ ծանրաբեռնվածությամբ:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG