Մատչելիության հղումներ

Համանախագահները կայցելեն Հելսինկի եւ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում հերթական այցը կկատարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Թահիր Թաղիզադեն ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նաեւ հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախորդ օրը Նյու Յորքում կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Թաղիզադեն երկու ժամ տեւած այդ հանդիպումը որակել է «օգտակար»:

Ընթացիկ շաբաթվա վերջին համանախագահները այցելելու են նաեւ Հելսինկի: Ֆինլանդիան ներկայումս Եվրամիությունում նախագահ երկիրն է, եւ միջնորդները մտադիր են Հելսինկիին ներկայացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG