Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուրիս կյանքն ամեն րոպե վտանգված է


Վերջերս փոփոխված օրենքի հիման վրա անցած ապրիլին ձեւավորվեց «Վտանգավոր օբյեկտների տեխնիկական զննման» ՊՈԱԿ-ը (պետական ոչ առեւտրային կազմակերպություն), որը պարտավոր է մինչ հաջորդ տարվա ապրիլ տեխնիկական զննման ենթարկել բոլոր վտանգավոր օբյեկտները:

Սակայն նման օբյեկտների տերերը այնքան էլ շահագրգիռ չեն: Թեեւ բոլորը պարտավոր էին գրանցվել մինչեւ սեպտեմբերի 1-ը, սակայն ցայսօր հայտեր ներկայացրել են դրանցից ընդամենը մի քանիսը:

«Եթե մինչեւ ապրիլի 1-ը, համաձայն օրենքի, մեզ չներկայացնեն համապատասխան հաշվետվությունը, ուրեմն մտնում են 21-րդ հոդվածի տակ եւ կանգնում իրենց կազմակերպությունը փակելու փաստի առջեւ: Եթե հետո նորից տնտեսական գործունեություն ծավալեն, տույժը կդառնա 2 միլիոն դրամ եւ քրեական պատասխանատվություն»,- վստահեցնում է ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության վարչության պետ Գագիկ Շարաֆյանը:

Սակայն չգրանցվող վտանգավոր օբյեկտների սեփականատերերը նման հեռանկարից այնքան էլ անհանգստացած չեն: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նրանցից ոմանք անվստահություն հայտնեցին վերահսկող այս կառույցի նկատմամբ:

Շատերը լուրջ կասկածներ ունեին, որ սա պարզապես խոշոր եւ «հայտնի» սեփականատերերի պահանջով ստեղծված կառույց է, որի նպատակն ընդամենը իրենց բիզնեսին խանգարող ավելի փոքր օբյեկտները փակելն ու ճանապարհից «մաքրելն» է:

Ամեն դեպքում, պատասխանատուները վստահեցնում են, որ մինչեւ գալիք ապրիլ հանրապետության բոլոր վտանգավոր օբյեկտներում վտանգի ռիսկը նվազագույնի կհասցվի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG