Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Եվրամիության Տրոյկայի պատվիրակությունը


Հոկտեմբերի 2-ին Հայաստան կայցելի Եվրամիության Տրոյկայի պատվիրակությունը:

Եվրամիության նախագահող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Թուոմիոյայի գլխավորած պատվիրակության կազմում են ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները , Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Գերմանիայի արտաքին գործերի պետքարտուղար Գյունթեր Գլոսերը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի դեսպանները, այլ պաշտոնյաներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, ԵՄ-ի Տրոյկայի այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում կողմերը կհայտարարեն Հայաստան-Եվրամիություն Գործողությունների ծրագրի տեքստի համաձայնեցման ավարտի մասին:

Գործողությունների ծրագիրը պաշտոնապես կընդունվի ընթացիկ տարվա վերջում` Հայաստանում ներպետական եւ Եվրամիության կառույցներում անհրաժեշտ ընթացակարգերից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG