Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը վաղը արտահերթ նիստ է գումարելու


Հայաստանի Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ վաղը արտահերթ նիստ է գումարելու:

Մոտ մեկուկես տասնյակ հարցերի շարքում օրակարգում ընդգրկվել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը: Հայաստանի փոփոխված Սահմանադրության համաձայն, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորմանը, որը մինչեւ այժմ նախագահի լիազորությունն էր, մասնակցելու է նաեւ խորհրդարանը` ընտրելով անդամների կեսին:

Ինչպես հաղորդում է խորհրդարանի լրատվական ծառայությունը, արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ քննարկվելու է նաեւ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրինագիծը, որը բուռն վեճերի առարկա դարձավ նախորդ նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG