Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Վրաստանին կոչ է անում պայքարել ընտանիքներում բռնությունների դեմ


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանին կոչ է արել գործնականում կիրառել ընտանիքներում բռնությունների դեմ պայքարի մասին օրենքը:

Կազմակերպությունը հայտարարել է, որ անցած մայիսին դրա ընդունումը «կարեւոր քայլ էր» եւ «Վրաստանը պարտավոր է առաջնահերթ դիտել ընտանիքներում բռնություններն արմատախիլ անելու խնդիրը»:

Վրաստանում հազարավոր կանայք տարատեսակ հալածանքների, ծեծի են ենթարկվում իրենց ամուսինների կողմից: Ըստ Amnesty International-ի, Վրաստանի ոստիկանությունը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունները պատրաստ չեն համարժեք արձագանքել ընտանեկան բռնությունների դեպքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG