Մատչելիության հղումներ

Կիեւում ձերբակալված հայը մեղադրվում է երկամյա երեխայի սպանության մեջ


Ուկրաինացի իրավապահները Կիեւում ձերբակալել են մի հայի, որը մեղադրվում է 2 տարեկան երեխայի սպանության համար:

36-ամյա Հայաստանի քաղաքացին, որի անունը չի հաղորդվում, վիճաբանել է իր 18-ամյա սիրուհու հետ, ապա զայրույթի պահին վրեժխնդիր է եղել վերջինիս երկամյա երեխայից՝ դանակով մորթելով նրան:

Ինչպես ռուսաստանյան «Նովի ռեգիոն» լրատվական գործակալությանը հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից, մարդասպանը ձերբակալվել է դեպքից րոպեներ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG