Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը բուժվելու է կես տարի


IBF վարկածով աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը 6 ամիս հանդես չի գա ռինգում՝ բժիշկները հաստատել են, որ ծնոտոսկրի վնասվածքից հետո նա վիրահատության կարիք ունի:

26֊-ամյա Աբրահամը վնասվածք է ստացել շաբաթ օրը՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտի 5-֊րդ ռաունդում: Աբրահամը հաղթանակ տարավ եւ պահպանեց չեմպիոնի տիտղոսը:

«Ֆրանսպրես» գործակալությունը փաստում է, որ «Հայաստանում ծնված Աբրահամը արդեն 22 մրցամարտ է անցկացրել առանց պարտության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG