Մատչելիության հղումներ

ՆԱՏ0-ն «ինտենսիվ երկխոսություն» է հաստատում Վրաստանի հետ


Ռուսաստանյան «Իզվեստիա»-ն այսօր գրում է, որ անցած շաբաթավերջին Վրաստանը դիվանագիտական կարեւոր հաղթանակ է տարել: ՄԱԿ-ում Միխեիլ Սահակաշվիլու ելույթի նախօրեին ՆԱՏ0-ի 28 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են Վրաստանի հետ «ինտենսիվ երկխոսություն» հաստատելու մասին:

«Ինտենսիվ երկխոսություն» տերմինը հեղինակել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը: Քաղաքական շրջանակներում այդպես են անվանում ՆԱՏ0-ի հետ առավել սերտ համագործակցության փուլը, որը, փաստորեն, նախավերջին քայլն է անդամակցության ճանապարհին:

«Իզվեստիա»-ն նշում է նաեւ, որ Արեւմուտքին անհրաժեշտ են բավական անկայուն տարածաշրջանով անցնող Բաքու - Ջեյհան նավթամուղի անվտանգության երաշխիքներ: Դրանք կարող է տալ ՆԱՏ0-ն, ուստի, առաջիկայում ՆԱՏ0-ն կարող է ակտիվացնել հարաբերությունները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG