Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կայցելի Լատվիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտոնական այց է կատարելու Լատվիա:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Լատվիայում Ադրբեջանի դեսպան Թոֆիկ Զուլֆուգարովը, երկօրյա այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջեւ մի շարք համաձայնագրերի ստորագրում:

Այցի ընթացքում կազմակերպվելու է գործարար համաժողով, որին մասնակցելու են շուրջ երեք տասնյակ ադրբեջանցի ձեռներեցներ:

Ալիեւի այցի նախօրեին անցկացվելու է ադրբեջանա-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG