Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը բարձրաստիճան պաշտոնյային մեղադրում է «11 բիզնես ունենալու մեջ»


«Եթե Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալը 11 բիզնես ունենա, ի՞նչ մրցակցության մասին կարող է խոսք լինել»,֊ - այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց SIL կոնցեռնի բաժնետեր, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Բոլորն էլ գիտեն, որ այսինչ պաշտոնյան այսինչ ապրանքներն է ներկրում, այսինչ խանութներն ունի: Պարզ է, որ եթե որեւէ մեկը նման ապրանք ներկրի, նա դատապարտված է, նա ուղղակի պետք է շուտ փախչի, որ կարողանա փրկվել»,֊ - հավելեց գործարարը:

Խաչատուր Սուքիասյանը չմանրամասնեց, թե Մաքսային պետական կոմիտեի նախագահի ո՞ր տեղակալի մասին է խոսքը, սակայն ավելի ուշ տեղեկություն շրջանառվեց, որ «11 բիզնես ունեցողը» Գագիկ Խաչատրյանն է:

Խոսելով «ԱրմենՏել»-֊ի մասին` պատգամավորը առաջարկեց այն դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, բաժնետոմսերի 51 տոկոսը վաճառել մեկ կազմակերպության, իսկ 20-֊30 տոկոսը (բաժնետոմսերի տեսքով)՝ ցանկացող քաղաքացիներին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG