Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի առաջին բեմադրությունը Հայաստանում


Պիեսը գրվել է ավելի քան մեկ ու կես դար առաջ՝ 1833 թվականին, սակայն, ռեժիսորի խոսքերով, այն բավական ժամանակակից թեմաներ է շոշափում՝ երիտասարդության անորոշ վիճակը, արժեքային համարկարգերի խորտակումը, հեռանկարների բացակայությունն ու հասարակության մեջ իր դերը փնտրող կնոջ վիճակը:

Ռեժիսորն ասում է, որ պիեսը բեմադրել է Համազգային թատրոնի դերասանների հետ, քանի որ նրանք երիտասարդ են եւ պատրաստ են փորձել իրենց: Նոր մոտեցումներ թատրոնում՝ սրան է ձգտում ռեժիսորը: Պիեսում չի լինելու այն ուղիղ խոսքը, որը, ըստ Ավետիքյանի, հնչում է ժամանակակից հայկական թատրոնում: Ամեն ինչ լինելու է ավելի նուրբ, որպեսզի ներկայացումը դիտելուց հետո հանդիսատեսը տպավորություն չունենա, թե դասախոսություն կամ քարոզ է լսել, այլ պիեսի գաղափարն ու տրամադրությունը իր հետ թատրոնից տանի որպես ներքին զգացողություն:

«Մարիաննայի քմայքները» ներկայացման պրեմիերան տեղի կունենա Համազգային թատրոնում հոկտեմբերի 4֊-ին եւ 5-ին: Այնուհետեւ պիեսը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում՝ «Հայաստանի տարին Ֆրանսիայում» միջոցառումների շրջանակներում: Երկու երկրներում էլ պիեսը կներկայացվի հայերեն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG