Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում քիմիական գործարանի հրդեհի հետեւանքով 2 մարդ է զոհվել


Երեկ երեկոյան Թուրքիայի հարավարեւելյան Գազիանտեպ նահանգում քիմիական գործարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 2 եւ վիրավորվել 35 մարդ, որոնցից 3-ը՝ ծանր:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մեծ քանակությամբ դյուրավառ նյութերի առկայության պատճառով կրակը արագորեն տարածվել է դեպի մերձակա գործարանները:

Մինչ հրշեջները մարելիս են եղել են կրակը, նոր պայթյունները խանգարել են նրանց, եւ հրդեհը տարածվել է շրջակա 20 շենքերում՝ ավերելով դրանք: Հրդեհի մարումը տեւել է 4,5 ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG