Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի կենտրոնական բանկի բանկային վերահսկողության կոմիտեն կղեկավարի Գենադի Մելիքյանը


Ռուսաստանի կենտրոնական բանկի բանկային վերահսկողության կոմիտեի ղեկավար է նշանակվել Գենադի Մելիքյանը, որը մինչ այդ Կենտրոնական բանկի փոխնախագահն էր եւ ղեկավարում էր վարկային կազմակերպությունների գլխավոր տեսչությունը:

Բանկային վերահսկողության կոմիտեի նախկին ղեկավարը՝ Անդրեյ Կոզլովը, սպանվել էր սեպտեմբերի 13-ին Մոսկվայում:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը վստահություն է հայտնել, որ Գենադի Մելիքյանը կիրականացնի Անդրեյ Կոզլովի նախանշած՝ բանկային համակարգի սահուն կատարելագործման քաղաքականությունը:

Թոսունյանը համոզված է, որ բանկային վերահսկողության կոմիտեի նոր ղեկավարի նշանակմամբ բանկային համակարգը անբարեխիղճ վարկային կազմակերպություններից մաքրելու՝ Կենտրոնական բանկի ակտիվ քաղաքականությունը կշարունակվի:

Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահի խոսքերով, Մելիքյանը ունի «շատ կարեւոր որակներ, ինչպես, օրինակ, պարկեշտությունը եւ ազնվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG