Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր կմեկնի Բեռլին` մասնակցելու «Բերթելսման» միջազգային ֆորումին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Բեռլինից նախարար Օսկանյանը կուղեւորվի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի 61-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ սեպտեմբերի 25-ին հանդես կգա ելույթով:

Նյու Յորքում նախատեսված են նախարար Օսկանյանի մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ հանդիպում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վարդան Օսկանյանը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 27-ին:

«Բերթելսման» միջազգային ֆորումին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG