Մատչելիության հղումներ

Էրդողանը պատրաստ է վերանայել Քրեական օրենսգրքի վիճահարույց հոդվածը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե պատրաստ է վերանայել Քրեական օրենսգրքի վիճահարույց հոդվածը, որն օգտագործվում է գրողների եւ լրագրողների դեմ:

Ըստ «Ռոյթերզ»֊-ի, Էրդողանն առաջարկել է քննարկել այդ հարցը ընդդիմության հետ:

«Եկեք նստենք եւ քննարկենք դա: Մենք պետք է կոնսենսուսի հասնենք այդ հարցում»,֊ - ասել է նա:

Այսօր արդարացվել է «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով մեղադրվող գրող Էլիֆ Շաֆաքը: Դրանից առաջ նույն մեղադրանքն էր ներկայացվել հանրահայտ գրող Օրհան Փամուքին եւ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG