Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի առաջնորդը չորրորդ անգամ առաջադրվել է նախագահության թեկնածու


Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիրնովը չորրորդ անգամ առաջադրվել է նախագահության թեկնածու՝ դեկտեմբերի 17-֊ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նրա թեկնածությունն առաջադրել են Մերձդնեստրի երկու խոշոր ձեռնարկությունների աշխատողները:

Չճանաչված հանրապետության օրենսդրությունը չի սահմանափակում նախագահական ժամկետների քանակը նույն անձի համար: Սմիրնովը արդեն 3 անգամ՝ 1991, 1996 եւ 2001 թվականներին ընտրվել է Մերձդնեստրի նախագահ:

Նախկինում նա հայտարարել էր, թե շարունակելու է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել Մերձդնեստրը: ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը մեջբերում է Սմիրնովի խոսքերը.֊ - «Հենց որ ճանաչեն, կանցնեմ թոշակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG