Մատչելիության հղումներ

Լավրովը դեմ է «սառեցված» հակամարտությունների քննարկմանը ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել հետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունների քննարկմանը ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

«Չեմ տեսնում, թե ինչպես կարող է դա օգնել հակամարտությունների կարգավորմանը: Դա զուտ քարոզչական բանավեճ է լինելու, որը միմյանցից ավելի կվանի կողմերին, մանավանդ, որ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու հնչեցնել իրենց դիրքորոշումը»,֊ - Նյու Յորքում փաստել է Ռուսաստանի արտգործնախարարը:

«Սառեցված» հակամարտությունների քննարկման առաջարկը ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայի 61֊-րդ նստաշրջանի օրակարգում է ներառվել ՎՈՒԱՄ կազմակերպության նախաձեռնությամբ: Ռուսաստանը եւ Հայաստանը դեմ են քվեարկել:

Ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն այսօր լրագրողներին ասել է, որ «հարցի ընդգրկումը ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում նշանակում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացման հետ կապված բոլոր հարցերի քննարկում»:

«Այսպիսով, Գլխավոր ասամբլեան եւս մեկ անգամ կքննարկի այն հարցերը, որոնք կապված են երկարատեւ օկուպացիայի եւ գրավյալ տարածքներում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի չկատարման հետ»,֊ - կարծիք է հայտնել Մամեդովը:

Այս շաբաթվա վերջին Նյու Յորք է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ելույթ է ունենալու ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG