Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կկայանա Վրաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը


Այսօր Նյու Յորքում կայանալու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ առ դեմ հանդիպումը:

Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Նյու Յորքում լրագրողներին ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր` հատուկ ուշադրություն հատկացնելով էներգետիկ ոլորտին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Սահակաշվիլին մտադիր է հանդիպում ունենալ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG