Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ ԱՄՆ֊-ը 40 միլիոն դոլարի ռազմական պայմանագիր են կնքել


Այսօր Թբիլիսիում ստորագրվեց 40 միլիոն դոլարի վրաց-֊ամերիկյան ռազմական պայմանագիր, որի նպատակը Վրաստանի երկրորդ եւ երրորդ բրիգադների մարտունակությունը բարձրացնելն է:

«Իմեդի» հեռուստակայանի վկայությամբ՝ վրացական կողմը պարտավորվել է ապահովել բրիգադների հանդերձանքը, իսկ ամերիկյան կողմը ֆինանսավորելու է զինվորականների ռազմական պատրաստությունը:

Փաստաթուղթը Վրաստանի պաշտպանության նախարարությունում ստորագրել է Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար Ուիլիամ Ուարդը:

«ԱՄՆ֊-ը ակտիվորեն աջակցում է Վրաստանի պաշտպանական ունակությունների զարգացմանը, եւ մենք ապագայում էլ կշարունակենք մեր հարաբերությունները այդ բնագավառում»,֊ - ասել է ամերիկացի գեներալը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG