Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերտ Քոչարյան. «Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը՝ ազգային գերխնդիր է»


«Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը»,֊ - երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ելույթ ունենալով Երեւանում բացված Հայաստան֊ - Սփյուռք երրորդ համաժողովում, Ռոբերտ Քոչարյանն ասել է.֊ - «Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է»:

Նախագահի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է:

«Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի»,֊ - փաստել է Հայաստանի ղեկավարը:

Անդրադառնալով Բաքվում հնչող ռազմատենչ հայտարարություններին` Ռոբերտ Քոչարյանն ասել է.֊ - «Պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով»:

Բանակցային գործընթացի մասին Հայաստանի նախագահը ասել է. - «Մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG