Մատչելիության հղումներ

Որքանո՞վ է օգտակար այն, ինչ ուտում ենք


Բժիշկներն այն կարծիքին են, որ իրենց առողջության հանդեպ անտարբերությունը կամ այլընտրանքի բացակայությունն է ստիպում երիտասարդներին սնվել նման տեղերում:

Բժիշկ Աստղիկ Պողոսյանը ասում է, որ իրենց հաճախ են դիմում եիտասարդներ՝ ստամոքսի հետ կապված տարբեր խնդիրներով: Նրա վկայությամբ, սա հետեւանք է այն բանի, որ, օրինակ, նույն ձեթի մեջ մի քանի անգամ տապակած կարկանդակները կամ թթխմորով պատրաստված տարբեր ախորժալի խաչապուրիները միշտ չէ, որ ամենաճիշտ ընտրությունն են:

«Լաբորատոր քննության արդյունքները ցույց են տալիս, որ երբ ձեթը մի քանի անգամ են օգտագործում, տարբեր թունավոր նյութեր են առաջանում, ինչն էլ կարող է պատճառ դառնալ ստամոքի խանգարման կամ եթաստամոքսային գեղձի բորբոքման»,- ասում է բժիշկ Պողոսյանը:

Խանութների աշխատողներից մեկը, սակայն, հակադարձում է. -«Ուսանողների կողմից գրեթե բողոքներ չեն լինում, միշտ էլ ամեն բան շատ լավ է վաճառվում»:

Երիտասարդներից քչերը ցանկացան մեկնաբանել իրենց ընտրությունը: Շատերը ասացին, որ օգտվում են իրենց բուհերի բուֆետներից, որտեղ վաճառվող սնունդը, ըստ նրանց, հաստատ վնասակար չէ:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG