Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն մտադիր է մասնակցել 2007-ի խորհրդարանական ընտրություններին


Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) պատրաստվում է մասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին` այլ քաղաքական ուժերի հետ կազմելիք դաշինքով:

Կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը չմասնավորեցրեց, թե հատկապես որ քաղաքական ուժերի հետ է ՀՀՇ-ն դաշինք կազմելու: Նպատակը, ըստ նրա, «գաղափարի շուրջ համախմբվելն է», իսկ գաղափարը «անկախության պահպանումն է», որը, 15 տարի առաջ Անկախության հռչակագիրը առաջին անգամ ընթերցած Արամ Մանուկյանի համոզմամբ` «այսօրվա իշխանությունները վտանգել են»:

Վաղվանից` գրեթե 7 տարի ընդմիջումից հետո, կրկին լույս կընծայվի կուսակցության «Հայք» թերթը, ինչը նույնպես վկայում է, որ ՀՀՇ-ն մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG