Մատչելիության հղումներ

Սինդին վերադառնում է ավելի երիտասարդացած


90-ականների վերջին Բարբին առաջ անցավ Սինդիից. մի քանի տարի անգամ դադարեցվեց Սինդիի արտադրությունը: Բայց արդեն մի քանի օր է Սինդին կրկին հայտնվել է շուկաներում: Այս անգամ նա ներկայանում է 5-6-ամյա փոքրիկի տեսքով, որ մեծ պահարան եւ հարդարանքի պարագաներ ունի:

Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ ծնողներն իրենց երեխաների համար գերադասում են Սինդիին. չէ՞ որ այս փոքրիկն ավելի համեստ տեսք ունի, քան դեռահաս հիշեցնող Բարբին:

Հայաստանում գրեթե նույն պատկերն է: Խաղալիքների վաճառքով զբաղվող սրահներում ասում են, որ Հայաստանում արեւմտյան այս 2 տիկնիկները միշտ մեծ պահանջարկ են ունեցել, սակայն երբ գնման պահին երեխայի փոխարեն ընտրություն է կատարում ծնողը, առավել հաճախ նախապատվությունը տրվում է Սինդիին:

Վերջին շրջանում Բարբիի եւ Սինդիի հակամարտությանը փորձում է միջամտել Բրեթս տիկնիկը: 2005-ին Բրեթսը Բրիտանիայում ամենից շատ վաճառված տիկնիկն է: Փոխարենը Բարբին կարող է գրավել շոու-բիզնեսը: Նյու Յորքում բեմադրվել է մյուզիքլ, որի գլխավոր հերոսը հենց Բարբին է: «Բարբին փերիների աշխարհում» մյուզիքլում հերոսը պետք է փրկի փերիների կախարդված աշխարհը: Առաջիկա 2 տարիների ընթացքում մյուզիքլը ցուցադրվելու է ԱՄՆ-ի ավելի քան 80 քաղաքներում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG