Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Փարիզում երեկ հյուրընկալվել է Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների հաստատությունում, որտեղ հանդես է եկել Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին նվիրված զեկույցով:

Իր ողջ զեկույցի ընթացքում Աբդուլա Գյուլը փորձել է ցույց տալ այն բոլոր առավելությունները, որոնք կարող է քաղել Եվրամիությունը Թուրքիայի անդամակցությունից: «Թուրքիան դեռեւս պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, սակայն իրավիճակը այլ կլինի այն բարեփոխումներից հետո, որոնք նախաձեռնել է երկիրը», - շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը:

Զեկույցի ավարտին, պատասխանելով Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մասին հարցին, Գյուլը ասել է. - «Իհարկե, Թուրքիայում կան քրիստոնյաներ, եւ հանդուրժողականությունը մաս է կազմում մեր քաղաքակրթությանը»:

«Բացվում եւ վերականգնվում եմ եկեղեցիները, օրինակ, Վանում մենք վերակառուցում ենք եւ բացելու ենք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Այդ մասին ես երեկ խոսել եմ Մեսրոպ պատրիարքի հետ», - շեշտել է Աբդուլա Գյուլը:

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը նույնպես ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Եվրոպական միության եւ Միջերկրականի ժողովին, որը նվիրված է հանդուրժողականության եւ մշակութային համագործակցության խնդիրներին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG