Մատչելիության հղումներ

Խթանիչի օգտագործման ստուգումը շարունակվում է


Նրա փոխանցմամբ, ֆեդերացիան Քյոլնի լաբորատորիայից վերջերս ստացել է ստուգման արդյունքները: Այժմ ընթացքում երկրորդ ստուգումն է:

«Ես կարող եմ հաստատել, որ ունենք դրական պատասխաններ, առաջիկա շաբաթների ընթացքում մենք կհրապարակենք անունները», - ասել է Ունգարը «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության թղթակցին:

Մայիսին Լեհաստանում` Վլադիսլավովո ավանում Եվրոպայի առաջնության մասնակիցներից 94 կիլոգրամ քաշային կատեգորիայում չեմպիոն դարձած ադրբեջանցի Նիզամի Փաշաեւի եւ 69 կիլոգրամ կատեգորիայում արծաթ նվաճած ռումինացի Նինել Միցուլեսկույի մոտ խթանիչ են հայտնաբերել, այդ մարզիկներին երկու տարով որակազրկել են: «Ասոշիեյթեդ Փրես»-ը նշում է, որ Վլադիսլավովոյում խթանիչ են հայտնաբերել եւս 10-ը այլ ծանրորդների, այդ թվում հայաստանցի Աշոտ Դանիելյանի եւ բելառուս Հենադի Ալիաշուկի մոտ, որոնք արդեն երկրորդ անգամ են օրենքը խախտել եւ կարող են ցմահ որակազրկվել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի քարտուղարության պաշտոնյան հաստատել է «Ասոշիեյթեդ Փրես»-ի հաղորդած տեղեկությունները: Պաշտոնյայի խոսքերով, ստուգումները երբեմն բավական երկար են տեւում, դա բարդ գործընթաց է, որը բարձրագույն պրոֆեսիոնալների կողմից իրականացվում է ամենարդիական սարքավորումներով ապահովված լաբորատորիաներում: Արդյունքները հետագայում փոխանցվում են ազգային ֆեդերացիաներին եւ հրապարակվում են մամուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG