Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի հոկտեմբերի վերջին


Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից, որի շահագործումը իրականացնում են «Բրիթիշ փեթրոլիում»-ը, նորվեգական Statoil-ը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, գազը պետք է նոր՝ Հարավ-Կովկասյան գազատարով հոկտեմբերի վերջին կհասնի Թուրքիա, որտեղից էլ կուղղվի Եվրոպա:

«Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի գազային հանքավայրերը շահագործող ընկերությունների կոնսորցիումը մտադիր է սեպտեմբերի վերջին սկսել գազի արտահանումը Եվրոպա այդ (Բաքու-Թբիլիսի-Էրզրում) գազատարով:

«Գազի արդյունահանումը կսկվի սեպտեմբերի վերջին եւ մինչեւ տարեվերջ գազի ծավալները կաճեն», - ըստ «Ֆրանսպրես»-ի, Ադրբեջանի Սանգաչալի տերմինալում այսօր հայտարարել է BP Azerbaijan ընկերության նախագահ Դեյվիդ Վուդվորթը:

Վուդվորթի խոսքերով, առաջիկա երկու տարում գազատարի թողունակությունը կազմելու է տարեկան 8,8 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2012 թվականից հետո կարող է հասցվել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG